«Հրապարակ». Ծառուկյանը, քաղաքական բուռն գործունեությանը զուգահեռ, զբաղված է նաև կտակներ գրելով
Հայկական Մամուլ
Մինչ Ուկրաինան եռում է, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն փոխարենը վերջինիս ձայնը շատ բարձր է «լսվում» բիզնես «զարգացումներում»: Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, առավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, վերջին շրջանում Ծառուկյանը, քաղաքական բուռն գործունեությանը զուգահեռ, զբաղված է նաեւ կտակներ գրելով. Սերվիզի Անդոյի որդուն, ինչպես նաև Հովիկ Արգամիչի որդուն նա կտակել է բավականին լուրջ կարողություն, այդ թվում` Ծաղկաձորում գտնվող, մինչ այդ իրեն պատկանող «Մուլտի ռեստ հաուզը», որտեղ մոտ 30 միլիոնի ներդրում է կատարել:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու