Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ԱՐԽԻՎ
ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները մարտի 18-ի ժամը 08.30-ի դրությամբ անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Երևան-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը:
Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհներով: Այս պահին ձյուն է տեղում Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)