Էդգար Մանուչարյանը` Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի երկրորդ ամենաարդյունավետ ֆուտբոլիստ
Սպորտ
Ռուսական Чемпионат.com կայքը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետ համատեղ քվեարկություն է անցկացրել` առաջնության 21-րդ տուրի ամենաարդյունավետ ֆուտբոլիստին (MVP) որոշելու համար:
Թեկնածուների ցանկում էին Էդգար Մանուչարյանը և Արաս Օզբիլիսը:
Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Միլանովը, իսկ Էդգար Մանուչարյանը երկրորդ հորիզոնականում է. վերջինիս օգտին քվեարկել է 678 մարդ (9%): Լավագույն տասնյակում է նաև Արաս Օզբիլիսը, ով ստացել է հարցման մասնակիցների 7%-ի քվեն (540 մարդ):
Հիշեցնենք, որ 21-րդ տուրում Մանուչարյանը դուբլի հեղինակ է դարձել «Ուրալ»- «Թերեկ» հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն