Oդում սավառնող փողոցային յոգերի գաղտնիքը (լուսանկարներ)
Այլ
Վադիմ Նարդինը գրում է, որ քայլելով Հռոմի բանուկ տուրիստական փողոցներով` շատ հաճախ է հանդիպում փողոցային յոգերի: Իրականում ոչ բոլորը գիտեն այս փողոցային աճպարարների գաղտնիքները, և շատերն են հավատում յոգերի գերբնական ունակություններին:
Նրանք աշխատում են երեքով, քանի որ մեկին դժվար է երկար ժամանակ նստել անհարմար դիրքով և չշարժվել: Պետք է` անպայման ինչ-որ մեկը հետևի: Այս ամենը բավականին հեշտ գործընթաց է: Պարզապես պետք է կարողանաս հմուտ շարժումների միջոցով և շատ աննկատ իրագործել օդ բարձրանալու ողջ գործընթացը:

Այս նկարում ողջ թիմն է` առաջին յոգը, դիտող պահակը և մյուս յոգի սանդալները:

Այս գործընթացի միջոցով է տեղի ունենում գործընկերոջ փոփոխությունը, որպեսզի ոչ ոք չհասկանա հրաշքի էությունը: Օդում հայտնվելու գործընթացը տևում է 10-15 րոպե. գործընկերների փոփոխությունը և գորգի տակ թաքնված հենարանի հարմարեցումը որոշակի ժամանակ է խլում:

Յոգերի` օդ բարձրանալու գաղտնիքը սահմանափակվում է այսքանով: Սակայն ոմանք կարծում են, որ փողոցային յոգերի` օդ բարձրանալու գործընթացը հատուկ գերբնական ուժերի արդյունք է:

Իրականում, գորգի տակ թաքնված հենարանը հարմարեցված է` մարդուն ուղիղ պահելու համար: Այնուհետև գալիս է «հատուկ-ոտքը», որն անցում է ձեռքի միջով` իրար միացնելով հենակ-նստարանը: Հենց դրա վրա էլ նստում է կեղծ յոգը: Այս «տեխնիկական խոտանները» ծածկում են յոգերի լայն հագուստները:



















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու