Ռոնալդուն և իր արտասվող փոքրիկ երկրպագուն (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն «Մալագայի» հետ խաղին իր մարզաշապիկը նվիրել է փոքրիկ երկրպագուին:
Սակայն երիտասարդ տղայի երջանկությունը երկար չի տևել. նրա ձեռքից մարզաշապիկը վերցրել է մեկ այլ երկրպագու: Հոզված փոքրիկը վազել է դաշտ պատմել Ռոնալդուին կատարվածի մասին: Վերջինս երեխային առաջարկել է մոտենալ թիմի բժշկին և նոր մարզաշապիկ վերցնել: Սակայն անվտանգության աշխատակիցները նրան դուրս են բերել մարզադաշտից:
Պորտուգալացի ֆուտբոլիստը չի անտեսել այդ փաստը և թիմի ներկայացուցիչներին խնդրել է անմիջապես մարզաշապիկ տանել փոքրիկ երկրպագուին: Ի վերջո, փոքրիկը ստացել է Ռոնալդուի մարզաշապիկը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու