Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում է կազմակերպվում Հաագայում. Էլմար Մամեդյարով
Արտաքին Քաղաքական
Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության գծով անցկացվելիք հերթական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Համանախագներից առաջարկ կա հանդիպում անցկացնել Հաագայի գագաթնաժողովում»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը:
Հարցին, թե ինչ ձևաչափով է այն կայանալու, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն ԱԳՆ ղեկավարների ձևաչափով հանդիպման մասին:
Միջուկային անվտանգության գծով հերթական գագաթնաժողովը Հաագայում տեղի կունենա մարտի 25-26-ին:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)