«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

Սուրեն Սարգսյան. «Արմենիա» պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Այսօր ընթերցողի դատին հանձնվեց արխիվային փաստաթղթերի, նամակների, մամուլի հրապարակումների և հուշագրությունների հիման վրա գրված' ՀՀ գիտությունների ակադեմիայի առաջատար գիտաշխատող Սուրեն Սարգսյանի «Արմենիա» պարբերականը ազատագրական ակունքերում» աշխատությունը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում: Մենագրությունը նվիրված է 19-րդ դարի 80-ական թթ. հայ ժողովրդի զարթոնքի ակունքներում կանգնած արևմտահայ նշանավոր գործիչ Մկրտիչ Փորթուգալյանի կյանքի, հասարակական-քաղաքական գործունեության և հայ-քաղաքական մամուլի առաջնեկ «Արմենիա» պարբերականի պատմության լուսաբանմանը: Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց տերունական աղոթքով:

Անցյալի տեքստերը և դրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում:

Շնորհանդեսը նվիրված է ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, ԵՊՀ և ԵԳՀ համալսարանների դասախոս, ՌԱԿ ատենադպիր Սուրեն Սարգսյանի «Արմենիա պարբերականը ազատագրական գաղափարախոսության ակունքներում աշխատությանը»: Այն բաղկացած է առաջաբանից, չորս գլուխներից, վերջաբանից, օգտագործված աղբյուրների և գրականության ցանկից, թիվ 1 և թիվ 2 հավելվածներից:
Առաջաբանում ասվում է, որ շատ պատմագիտական ուսումնասիրություններում անդրադարձներ կան Մ. Փորթուգալյանի և հայ քաղաքական լրագրության առաջնեկի «Արմենիայի» մասին, սակայն նրանց նվիրված առանձին որևէ ուսումնասիրություն գոյություն չունի: Սույն մենագրությունը գալիս է լրացնելու այդ բացը:

1-ին գլխում արխիվային և հուշագրական հենքի վրա ներկայացված է Մ. Փորթուգալյանի կյանքը, հասարակական-քաղաքական և մանկավարժական գործունեությունը: Ինչպես նաև նրա մեծ դերակատարությունը արևմտահայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսության ձևավորման գործում:

2-րդ գլխում «Արմենիայում» տպագրված և այլ օժանդակ նյութերի հիման վրա ներկայացված է 19-րդ դարի վերջին քառորդին արևմտահայության սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական և հոգեբանական ծանր կացությունը: Քննադատվել են հայ իրականության և հանրային կյանքում եղած թերությունները: Առանձին ենթագլուխ նվիված է «Նամականի» խորագրի ներքո տպագրված նամակ-թղթակցություններին, որոնցում վեր են հառնում հայ մարդու անելանելի կացությունն ու անհուսալի վիճակը թուրք-քրդական բռնատիրության պայմաններում:

3-րդ գլուխը նվիված է «Արմենիայի» ու նրա անփոփոխ խմբագրի կողմից Արևմտյան Հայաստանի ինքնորոշման հայեցակետերի փնտրտուքին և դրանց նկատմամբ ազգային կուսակցությունների ու խոշոր տերությունների վերաբերմունքին ու գնահատականներին:

Վերջաբանում ամփոփված են աշխատության հիմնադրույթները. դարավոր ընդարմացումից վերազարթնած ու ազատագրական պայքարի դրոշը պարզած հայ ազատագրական շարժումը բաժանված է` բողոքների, վերազարթնումի և քաղաքական համախմբման փուլերի, ցույց է տրված, թե ինչպես վանական վարդապետին փոխարինեց աշխարհիկ ուսուցիչը, որն էլ հետագայում դարձավ ազատագրական գաղափարախոսության քարոզիչ, ապա` ազատամարտիկ: Ընդգծված է, որ «Արմենիան» կապ ստեղծեց հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության միջև: Այն մեծ արժեք է. նրանում առկա են մեծաքանակ արդիական գաղափարներ հայրենիքի, նրա հանդեպ սիրո, հումանիզմի, ժողովրդավարության, կյանքի բարեփոխումների, համազգային մեծ վտանգի` արտագաղթի, մարդ-դրամ հարաբերակցության և այլ կարևոր խնդիրների մասին: Շնորհիվ «Արմենիայի», այսօր կարող ենք հպարտորեն հայտարարել, որ առաջադեմ շատ ժողովուրդների նախանձն է շարժում, որ դարեր շարունակ ծանր կացության պայմաններում ապրող հայը երբեք չկորցրեց իր հոգու կորովը և ոչ միայն մշտապես ձգտեց ազատության, այլև արարեց ու ստեղծագործեց բոլոր դեպքերում և բոլոր պայմաններում: Այնպես որ, «Արմենիան» մեզ հուշում ու սովորեցնում է' ապագան մերն է լինելու…սովորեցնում է` ապագան մերն է լինելու…

«Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը` ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը, նշեց, որ մի քանի տարի առաջ Սուրեն Սարգսյանի հետ զրուցելիս ափսոսանք է հայտնել, որ Մկրտիչ Փորթուգալյանի «Արմենիան» անմատչելի է շատ շատերին:

«Այն պարբերական է, որը հսկայական դեր է կատարել ազատագրական շարժման և ազգային կուսակցությունների սկզբնավորման գործում: Հանդիսացել է թերթ, որտեղ այդ ժամանակվա կարևորագույն մտավորականներն իրենց խոհերը, մտքերն ու առաջարկներն են ներկայացրել»,-ասաց Ավետիքյանը' հավելելով, որ որպես այդ ափսոսանքի գործնականացում էլ որոշում է կայացվել հրատարակել հավաքված նյութը մեկ աշխատությամբ:

«Մեզ օգնության են հասել Արգենտինայի «Արզումանյան» հիմնադրամը և այնտեղի ընկերներից' Սերխիո Նահապետյանը, ում աջակցությամբ էլ հնարավոր է դառնում գրքի լույս ընծայումը»,- ընդգծեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը: Նա տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ «Արմենիա» պարբերականը ազատագրական ակունքերում» գրրքի շնորհանդես է տեղի ունեցել նաև Բեյրութում:

«Այն արժանի է, որ Հայաստանի այլ քաղաքներում նույնպես ներկայացվի:

Այս գիրքը ոչ միայն պատմաբանների, բանասերների, ուսումնասիրողների համար է կարևոր, այլև բոլոր նրանց, ում հետաքրքիր է ազատագրական շարժման գաղափարախոսությունը»,- հավելեց Ավետիքյանը:

«Ի տարբերություն Սուրեն Սարգսյանի այլ աշխատությունների, այս աշխատանքի հանդեպ ես հատուկ պատասխանատվությամբ եմ մոտեցել: Մեզանից շատերն այս թեման ուսումնասիրելիս դիլեմայի առաջ են կագնել, խոսքր վերաբերում է Մկրտիչ Փորթուգալյան-արմենականներ փոխհարաբերություններին, քանի որ դասագրքերում գրվում էր, որ նա այս կուսակցության հիմնադիրներից է, սակայն այս մոտեցումը հետագայում փոխվեց» ,- պարզաբանեց ՀՀ ԳԱԱ պամության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը' հավելելով, որ հետաքրքրական է «Արմենիա»-ի ողջ գործունեության ընթացքը:

Մելքոնյանն ընդգծեց, որ այս աշխատությունը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ հայկական ազգային-ազատագրական կուսակցությունների միջև գոյություն ունեցող տարաձայնություններն իրականում միայն մարտավարական էին:

Նա շնորհակալություն հայտնեց հեղինակին անաչառ և ապակուսակցական մոտեցման համար:

Չորս գլուխներից բաղկացած աշխատության մեջ պատմաբանը ներկայացնում է հայ ազատագրական պայքարի նվիրյալ Մկրտիչ Փորթուգալյանի և նրա «Արմենիա»-ի անփոխարինելի դերակատարությունը ազգային-ազատագրական գաղափարախոսության մշակման և այն ժողովրդի սեփականությունը դարձնելու գործում: Հեղինակի կարծիքով, այս աշխատությունը կլրացնի այն բացը, որն առկա էր Փորթուգալյանի կատարած աշխատանքն ուսումնասիրելու գործում:

Շնորհանդեսին ներկա էին հասարակական, քաղաքական գործիչներ:

Սուրեն Սարգսյանը գիրքը նվիրում է ծնողների' Թարխան և Գյուլխանում Սարգսյանների, ինչպես նաև եղբորը' Ալբերտ Սարգսյանի հիշատակին:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված