Տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի եվրատեսիլյան տեսահոլովակը պատրաստ է
Այլ
Արդեն պատրաստ է «Եվրատեսիլ 2014» մրցույթում Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստի երգի տեսահոլովակը: Այն կոչվում է Rise Like a Phoenix:
Նշենք, որ Կոնչիտայի մասնակցությունը Եվրատեսիլին քննադատությունների տեղի տվեց: Հատկապես Ռուսաստանի և Բելոռուսի իրավապաշտպանները Կոնչիտայի պատճառով բոյկոտել են «Եվրատեսիլ 2014» երաժշտական մրցույթի հեռարձակումը իրենց երկրներում:
Սակայն Կոնչիտան չի պատրաստվում հրաժարվել մրույթին մասնակցելու իր հնարավորությունից. «Դեռևս մանկուց ես ստիպված եմ եղել հանդուրժել շրջապատիս' իմ հանդեպ անբարեհաճ վերաբերմունքը: Բայց երբեք չեմ ենթարկվել ուրիշների կարծիքին: Ես որոշել եմ, որ հենց այս տեսքով պետք է հանդես գամ մրցույթի ժամանակ: Ուզում եմ հասկացնել մարդկանց, որ նրանք պետք է ապրեն այնպես, ինչպես ուզում են' անկախ հասարակության կարծիքից:
Ես երգելու եմ Կոպենհագենում»,-մի առթիվ ասել է Կոնչիտան և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր դեմ են իր` «Եվրատեսիլ 2014-ին» մասնակցությանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու