«Ռեալը» և «Չելսին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում են (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ավարտվեցին ևս երկու պատասխան հանդիպում:
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Շալկեի» նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում աչքի ըկան Կրիշտիանու Ռոնալդուն (21, 74) և Ալվարո Մորատան (75): Հյուրերի միակ գոլը 31´րդ րոպեին հեղինակեց Հուգլանդը:
Թիմերի միջև երկու խաղերի արդյունքում քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց «Արքայական ակումբը»:
Օրվա մյուս խաղում Լոնդնի «Չելսին» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գալաթասարայի» դարպասը:
Լոնդոնցիների կազմում աչքի ընկան Էտո՛O (3) և Կեհիլը (44):
Երկու խաղերի արդյունքում լոնդոնցիները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու