«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով
Հայկական Մամուլ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով` առանձին ինքնաթիռ վարձակալելով: Իսկ այդ գումարները վարչապետը վճարում է ոչ թե իր գրպանից կամ օֆշորային հաշիվներից, այլ' ՀՀ պետական բյուջեի միջոցներից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հերթական անգամ նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար: Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե' գնում են բիզնես կարգի տոմս: Այնինչ, Տ. Սարգսյանը որոշել է տարբերվել բոլորից, բայց, ցավոք, այդ ամենն անում է ՀՀ քաղաքացիներիս հաշվին:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու