«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի
Հայկական Մամուլ
Մարտի 14-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել: Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի: Մեզ լուրեր հասան, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ: «Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից պարզել նշվածը: «Մենք հանդիպման մասին արդեն հաղորդագրություն ենք տարածել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ընտրություններում մոտ կես մլն ձայն հավաքելուց հետո բազմաթիվ քաղաքացիների հուսախաբ արեց, երբ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ' գրեթե առանցքային հարց չքննարկեց՝ միայն հետաքրքրվելով, թե «դիգին Ռիտան ինչպե՞ս է»:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու