Ավանգարդիստ Արման Գրիգորյանը անհատական ցուցահանդես կբացի
Գիտություն և Մշակույթ
«Ականաթ» ցուցասրահում ապրիլի 16-ին այցելուների առաջ իր դռները կբացի ավանգարդիստ Արման Գրիգորյանի անհատական ցուցահանդես-վաճառքը: Գրիգորյանն ապրում և ստեղծագործում է Երևանում, դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում և Ժամանակակից արվեստի ինստիտուտում:
«Ականաթ» սրճարան-գրադարան-ցուցասրահը բացվել է 2013 թվականի նոյեմբերին: Այն նախաձեռնում է տարբեր ուղղվածության մի շարք մշակութային միջոցառումներ:
Ցուցասրահը և Ժամանակակից արվեստի ինստիտուտը վավերագրական կինոյի սիրահարներին փետրվարին հնարավորություն են ընձեռել դիտելու բրիտանացի ականավոր կինովավերագրող, «Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերի ֆիլմերը:
Գիրք նվիրելու օրը ևս ցուցասրահում նշվել է «Գալիս ենք մեր գրքերով, հեռանում' նոր գրքերով» խորագրով միջոցառմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)