Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկա Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառել ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը Պատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարները Որևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա Տոնոյան Դեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերին Ողբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 

Պարզաբանվեց Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման հարցի հետ կապված շրջանառվող մի քանի լեգենդ

Հայաստան

Կարբի և Օհանավան համայնքները սպասարկող ջրատարի վերանորոգումը չի նվազեցնի գյուղացիների՝ ոռոգման նպատակով օգտագործվող ջրի ծավալը: Համայնքների բնակիչները կունենան Ապարանի ջրամբարից ջրի բացթողնման ընթացքի և ծավալների նկատմամբ հսկողության գործուն մեխանիզմներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը: Ոռոգման ջրի հետ կապված գյուղացիների մտահոգություններն առավելապես տեղեկատվության պակասից են: «Մոտ 30 միլիոն խորանարդ մետր ջուր մշտապես պետք է պահվի ջրամբարում' գյուղացիների պարտեզներն ու տնամերձները ջրերու համար: Այդ քանակությունը գյուղացիների համար կարող է երաշխավորված լինել նրանց հսկողական մեխանիզմների շնորհիվ»,- նշեց փոխնախարարը:

Բախշյանը պարզաբանեց Կարբի և Օհանավան համայնքների ոռոգման հարցի հետ կապված շրջանառվող մի քանի լեգենդներ, որոնցից մեկն այն է, թե գյուղացու ջուրը կարող է պակասել: «Պետք է նկատի ունենալ, որ ամբողջ համակարգը ոռոգման համակարգ է և անգամ եթե հիդրոէլեկտրակայանը կառուցվի, բոլոր դեպքերում, այն կառուցվելու է ոռոգման համակարգի վրա և այն ժամանակ, երբ ոռոգման տվյալ համակարգը պետք է շահագործվի»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ ՀԷԿ-ի կառուցման նախագիծը դեռ քննարկման փուլում է, և տվյալ պահին այդ մասին խոսք չկա:

Փոխնախարարը նշեց, որ երբ ՀԷԿ-ի կառուցման նախագիծը կազմվի, փորձաքննություններն անցկացվեն, այդ ժամանակ կանցկացվեն հանրային քննարկումներ և բոլորը կիրազեկվեն, թե ի՞նչ ՀԷԿ-ի և ի՞նչ հզորությունների մասին է խոսքը: «Հիմա ոչ ոք այդ մասին չգիտի, բայց բոլորն ակտիվ քննարկում են՝ հատկապես ՀԷԿ-ի հարցը»,- ասաց Բախշյանը՝ հավելելով, որ ներկայում խոսք է գնում արագահոսի վերակառուցման մասին, որովհետև, հանձնաժողովի գնատականներով, այնտեղ բազմաթիվ վթարային տեղամասեր կան:

Մյուս լեգենդն այն է, որ Ապարանի ջրամբարը կարող է կատարված աշխատանքների կամ վերակառուցումների պատճառով ամբողջովին դատարկվել: Բախշյանը նշեց, որ ջրամբարի ջրի մակարդակը ենթարկվում է հանրային հսկողության և չի կարող կտրուկ ու աննկատ նվազել: «Դատարկման պրոցեսը ժամանակ է պահանջում և չի կարող հանկարծակի լինել ու մարդկանց կանգնեցնել աղետի առաջ»,- ասաց Բախշյանը:

Ոռոգման համակարգի ուսումնասիրման հանձնաժողովը պարզաբանել է, որ ջրի հասանելիության տեխնիկական մակարդակը բավարար է, գյուղացիների և ՋՕ ընկերությունների փոխհարաբերությունները լավ են, հասույթները ձևավորվում են պատշաճ, երբեմն՝ որոշ ուշացումներով: Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիներին վերոնշյալ տարածքների ջրամատակարարումն իրականացվել է անխափան:

Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով մարտի 7-ին ստեղծված հանձնաժողովը մարտի 14-ին և 17-ին հանդիպել է այդ գյուղերի բնակիչների հետ: Հանձնաժողովի աշխատանքների համար տրվել էր 10 օր, սակայն լրացուցիչ ուսումնասիրությունների համար կպահանջվի ևս 5 օր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին».«Ժողովուրդ» Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
Ամենադիտված