«Ռեալն» իր հարձակվողից զրկվեց հավանաբար 6 ամսով (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկեի» (3:1) դեմ հանդիպմանը վնասվածք էր ստացել:
Ինչպես տեղեկացնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը, 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ծնկի խաչաձև կապանի վնասվածք: Ֆուտբոլիստն առաջիկայում կվիրահատվի:
Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, ֆուտբոլիստը կբացակայի մինչև 6 ամիս:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Խեսեն 31 խաղում հեղինակել է 8 գոլ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու