Ֆրանկ Ռայկարդը հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
Մարզչի վերջին աշխատանքային վայրը Սաուդիան Արաբիայի ազգային ընտրանին է եղել:
«Մարզչական կարիերաս ավարտելու մասին որոշում եմ կայացրել: Չեմ պատրաստվում աշխատել մինչև 60 տարեկան: Գոհ եմ այն ամենից, ինչի հասել եմ: Կշարունակեմ դիտել և քննարկել ֆուտբոլը, սակայն մարզել այլևս չեմ պատրաստվում»,-Ռայկարդի խոսքը մեջբերում է Voetbal International-ը:
Հիշեցնենք, որ մարզչի գլխավորությամբ 2006 թ-ին «Բարսելոնան» նվաճեց Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու