Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

«Սևան Նիշանյանին ձերբակալելը Թուրքիայում հերթական հային լռեցնելու փորձ է». Նադյա Ույգուն

Հասարակություն

Պետական քաղաքականության արդյունքում Թուրքիայում ճնշումների և հալածանքների ենթարկվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը մեկն է այն հայերից, ում ձայնը երկրում մշտապես լռեցվել է: Նիշանյանի բանտարկությունն ու նրա դեմ իրականացվող գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ լռեցնելու Թուրքիայում բնակվող հային: Այս ամենը ողջ աշխարհին ներկայացնելու համար է, որ մի խումբ մտավորականներ հիմնեցին «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն: «Արմենպրես»-ը զրուցել է նախաձեռնության հեղինակներից մեկի` ծնունդով Թուրքիայից, սակայն ներկայում ԱՄՆ-ում բնակվող հայազգի մտավորական Նադյա Ույգունի հետ:

-Լինելով «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեի անդամ և միաժամանակ կառույցի ԱՄՆ համակարգող` ի՞նչ եք կարծում, կոմիտեի հիմնումը ինչպե՞ս կարող է ազդել Սևան Նիշանյանի դեմ տարվող պետական ճնշման քաղաքականության վրա:

-Իբրև կոմիտե' մեր նպատակը հասարակության և հատկապես միջազգային հանրության աչքի առաջ Սևանի դեմ իրականացվող անարդարությունը ի ցույց դնելն է: Քանի որ եթե արվեստի, զբոսաշրջության մեջ այդքան մեծ ավանդ ներդրած գիտնականի նկատմամբ իրականացվող անարդարությունը է ցուըց դրվի աշխարհի առջև, ապա Թուրքիայի նկատմամբ լուրջ ճնշում կգործադրվի:

- Այդ նպատակով մոտ ապագայում կոմիտեն ի՞նչ աշխատանքներ կտանի: Արդեն ունե՞ք հստակ ծրագրեր:

-Այո, կան: Նախ` մենք այժմ տեղ ենք գտնում աշխարհի բոլոր ծայրերի լրատվամիջոցներում և ռադիոյում` ընդհուպ մինչև Հարավային Ամերիկա: Այս հարցում մասնավորապես կարևոր դեր է խաղում Ուրուգվայի հայկական համայնքը: Գերմանիայում «Ցեղասպանության դեմ» կազմակերպության հետ ենք աշխատում: Ապրիլի 2-ին ի պաշտպանություն Սևանի Ֆրանկֆուրտում ելույթ և համերգ տեղի կունենա: Դրա հետ մեկտեղ Եվրոպայի տարբեր քաղաքներում էլ հավաքներ են կազմակերպվում: Կրկին Ֆրանկֆուրտում Սևանին `իբրև ճարտարապետի ներկայացնող ցուցահանդես է նախապատրաստվում: Այսօր էլ Ստամբուլու մ շնորհանդես և հավաք կա: Այս ամսվա վերջին և ողջ ապրիլի ընթացքում կոմիտեի հիմնադիր անդամներից Սաիթ Չեթինօղլուն տարբեր եվրոպական քաղաքներում կոնֆերանսներ կիրականացնի:

-2014 թվականի հունվարի 2-ին վերջին ձերբակալությունից առաջ էլ Սևան Նիշանյանը տարիներ առաջ ձերբակալվել էր, և նրա դեմ մի քանի անգամ դատական գործ էր հարուցվել: Թուրքական պետությունը և, այսպես կոչված, «թուրքական արդարությունը» ինչու՞ են փորձում լռեցնել նրան:

-Քանի որ Թուրքիայում ընդունված է, որ հայը պետք է միայն լռի: 2015 թվականին մեկ տարի է մնացել, և այս ամենն արվում է նրա համար, որ հայերի ձայնը կտրվի: Քանի որ չի կարելի պատահական համարել բոլոր մարդասպաններին` քրիստոնյաներին և հայերին սպանողներին, դրանք կազմակերպողներին անցյալ շաբաթների ընթացքում ազատ արձակելը, Սևանի դեմ իրականացվող գործողություններին էլ պետք է այդ տեսանկյունից դիտարկել: Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին ընդառաջ ժխտողական պետությունն անում է իր ձեռքը եկած ամեն բան: Երկրից դուրս էլ հսկայական բյուջե ունեն ժխտողականությ անը լծված լոբբիստական կազմակերպությունների համար: Այսինքն, լռեցվողը պարզապես սովորական հայ է:

-Թուրքիայում ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ դեռևս հին ժամանակներից եկող ճնշումներն այսօր էլ շարունակվում են: Այս իրադրությունը ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել:

-Այս իրադրությունը դեռ երկար ժամանակ կմնա անփոփոխ, քանի որ ամեն բան առաջին հերթին սկսվում է կրթությունից: Օրինակ, եթե փոխվի պատմության դասագրքերում Թուրքիայի Հանրապետության հորինված պատմությունը, այդ ժամանակ կամաց-կամաց ատելությունն էլ կփոխվի: Պատկերացրեք, որ ողջ պետությունը մի հսկայական ստի վրա է կառուցվել: Նրանց հորինած «ազատագրական պատերազմը» ամենևին էլ «հակաիմպերիալիստական պատերազմ» չէր, ինչպես իրենք են պնդում, այն պարզապես պատերազմի քողի տակ սեփականությունն ու ունեցվածքը խլելու և գողանալու, հայերին ու քրիստոնյա ժողովուրդներին սպանելով` նրանց ունեցվածքով պետություն հիմնելու շրջան էր: 3-4 սերունդ մեծացել է այս հեքիաթն անգիր անելով: Այս ամենը ընդունելու և դրա հետ առերեսվելու ժամանակ միայն կարելի կլինի խոսել արդար պետությունից և երկրից: Այսինքն, եթե այս ամենը չարվի, նրանք ոչ հանգիստ կունենան, ոչ էլ հեղինակություն:

Եվ մեկ էլ անհրաժեշտ է, որպեսզի հեռու մնան ադրբեջանական պետությունից և կտրեն նրա հետ բոլոր կապերը: Արդեն քանի տարի է` մի խումբ քաջ և լավ մարդիկ իրենց կյանքի գնով պայքարում են հանուն այս ամենի: Մենք միգուցե չենք նկատում, սակայն «պատի վրա արդեն ճեղք կա»... Մեկ օր անպայման այդ պատն էլ կքանդվի:

-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ' 2015 թվականին Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել:

-Կարո~ղ է փոխվել... Մի պահ հույսով լցվեցինք: Սակայն կառավարությունը փոխելով իր դիրքորոշումը` ժխտողականների հետ համագործակցության մեջ մտավ: Այդ ժխտողական քաղաքականությունը դեռ որոշակի ժամանակ չի փոխվի, չի կարող փոխվել: Սակայն այն, որ արդեն դրա մասին խոսելը հնարավոր է դարձել, խոսում է մեծ դրական փոփոխության մասին: Անգամ եթե մեծ թվով մարդիկ ժխտեն, միևնույն է, նրանք գիտեն այդ խնդրի գոյության մասին: Գիտեն, որ Անատոլիայում քայլելիս ոտքի տակ ընկնող քարերի վրա առկա անհասկանալի տառերը հայկական այբուբենից են: Ուզածի չափ կարող են հերքել, սակայն աշխարհագրությունում հողի ամեն մի սանտիմետրի տակից հայկական հետք է դուրս գալիս:

-Թուրքական պետության կողմից պատմության հետ առերեսվելու և ցեղասպանությունը ճանաչելով` ներողություն խնդրելու հարցում թուրքական հասարակությունն էլ իր դերակատարությունն ունի: Այս հարցում թուրքական հասարակության ներսում որոշ կարևոր փոփոխություններ տեղի ունեցան: Այս ամենը կարո՞ղ է դրական արդյունքի հանգեցնել:

-Այո, վերջին տարիների շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես արդեն նշեցի, մի խումբ քաջ և բարեխիղճ մարդկանց շնորհիվ: Սակայն, միաժամանակ, պետական քաղաքականությունը հետևողական է նրանց լռեցնելու հարցում: Ցանկացած դրական քայլի դիմաց դրա հակազդեցությունը ևս լինում է: Ժխտողականության հետ ազգային ատելություն և քինախնդրություն է առաջանում: Իրականությանն ու առերեսվելուն մոտենալուն զուգահեռ հակազդեցությունն էլ աճում է: Այդ իսկ պատճառով մեզ մնում է պայքարից չհրաժարվել և չընկրկել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված