Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Կառավարությունը սրում է դանակները` հերթական հոշոտմանն ընդառաջ. որտե՞ղ են փոշիացվել վարկային միջոցները

Հրապարակումներ

Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ կրթության ոլորտին 30 մլն դոլարի վարկ տրամադրելու ծրագիրը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Միջոցները կուղղվեն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակմանը»,- ասել է Աշոտյանը:

Գործադիրը հաստատեց Համաշխարհային բանկի և ՀՀ միջև բանակցվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նախապատրաստման համար տրամադրված դրամաշնորհային համաձայնագրով իրականացվող ծրագիրը ՀՀ 2014 թվականի պետական բյուջեում ներառելու հարցը:

Անշուշտ, կրթության ոլորտը այն բնագավառն է, որ մշտապես բարեփոխումների կարիք է զգում: Տարիներ շարունակ կառավարությունը Համաշխարհային բանկի վարկային միջոցներից համեղ պատառիկներ է ուղղել այս ոլորտին, սակայն բացառությամբ համակարգչային մի քանի լսարանների բացման' կրթական ոլորտը որևէ լուրջ փոփոխություններ չի կրել: Հատկապես ոչ մայրաքաղաքային դպրոցների գերակշիռ մեծամասնությունը շարունակում է մնալ հին, խորհրդային շրջանի կրթական մեթոդների և գործիքների հույսին: Ճիշտ է, կրթական որոշակի ծրագրեր, գնահատման համակարգը և այլ գործառույթներ որոշակի փոփոխություններ են կրել, սակայն միայն արտաքնապես. գիտելիքների մատուցումը որևէ որակական փոփոխություն չի կրել այս տարիների ընթացքում: Մինչդեռ միայն կրթության չափանիշների փոփոխության համար աստղաբաշխական գումարներ են ծախսվել: Արդյունքում ունենք մի համակարգ, որը ավելի շատ իմիտացիա է, քան գործող մեխանիզմ, որովհետև գեղեցիկ փաթեթավորման տակ շարունակում են ճռռալ հետպատերազմական շրջանի կիսատ-պռատ կրթության մնացորդները:

Վարկային միջոցները, այդ թվում շուտով տրամադրվելիք 30 միլիոնը, այն գինն են, որ այսօրվա դպրոցականները պետք է վճարեն տարիներ անց' իրենց դպրոցական կրթության դիմաց: Մինչդեռ առ այսօր մեզ համար անհայտ է, թե մեր հաշվին վերցված և փոշիացված մյուս վարկային միջոցները ինչպիսի ճակատագրի արժանացան: Ուսումնասիրության ցանկացած փորձ նախկինում ծախսված վարկային միջոցների մասով աղմկահարույց փաստեր էր բացահայտում` ուռճացված ծասեր, խորհրդատվությունների անվան տակ աստղաբաշխական բաշխումներ և այլն: Այդ կոռուպցիոն փունջը դեռ չփաթեթավորած` կառավարությունը նոր վարկեր է վերցնում կրթության բարեփոխումների համար: Բարի լինեիք հրապարակեիք այս «ոլոլոլորտում» ծախսված հսկայական վարկային միջոցների հաշվետվությունը, այնուհետև մտածեիք մեր երկրի արտաքին պարտքը նոր կլորիկ գումարով ավելացնելու մասին:

Դույզն ինչ չկասկածելով, որ նոր վերցվող վարկային միջոցները ծառայեցվելու են ի բարօրություն կրթական համակարգի` կառավարության առաջարկում ենք հրապարակել նախկինում ծախսված նմանատիպ միջոցների մանրամասն հաշվետվությունը: Դա կլիներ խիզախ քայլ և ինքնամաքրման ճանապարհ:

Մեր կողմից սկսված ուսումնասիրությունները հետաքրքիր հոդվածաշար են խոստանում: Մենք կփորձենք հաշվել այս բնագավառում նախկինում փոշիացված միջոցները` կոպեկ առ կոպեկ:

Եվ ընդհանրապես, եկեք հիշենք, որ ցանկացած վարկ, որ վերցնում է պետությունը, տրվում է Հայաստանի քաղաքացիների երաշխավորությամբ: Հայտնի բանկային կանոնով` վարկառուի կողմից վարկը չմարելու դեպքում մարելու են երաշխավորները: Այս դեպքում առավել հետաքրքրական է, որ անկախ հանգամանքից` վարկերը մարելու ենք մենք և պետք է հստակ իմանանք, թե դրանք ինչի վրա են ծախսվում:

Մինչդեռ կառավարությունը բավարարվում է մեկ-երկու ոչինչ չասող բառակապակցությամբ և սրում դանակները...

Չէ՞ որ կյանքը, այս դեպքում պետությունը, դմակ է, մարդը` դանակ...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված