Ավելի քան 700.000 դիտում, բուքմեյքերները հավատում են Արամ MP3-ի հաղթանակին. հոգով ու սրտով իր հետ ենք լինելու. Լիլու
Այլ
«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանում Եվրատեսիլը կներկայացնի Արամ MP3-ը` «Not Alone» երգով:
Երգը սիրվեց երկրպագուների կողմից, ընդամենը հինգ օրում ունենալով ավելի քան 700.000 դիտում: Միջազգային մամուլը չի դադարում Արամի հաջողություններին արձագանքելուց, իսկ բուքմեյքերները հավատում են նրա հաղթանակին:
Լուրեր.com-ը զրուցեց երգչուհի Լիլուի հետ, ով նշեց, որ շատ է հավանել երգը:
«Ես չէի էլ կասկածում, որ եթե Արամն է գնալու «Եվրատեսիլ», ապա Հայաստանը անպայման կներկայանա շատ լավ երգով, ձայնային տվյալների և վոկալի մասին խոսքեր չկան: Արամը միշտ էլ փայլել է իր ձայնով: Նրան միմիայն հաջողություն եմ մաղթում, ես իմ ընկերների հետ միասին հաջողություն եմ մաղթում նրան, հոգով ու սրտով իր հետ ենք լինելու»,-ասաց Լիլուն:
Հարցին, թե ինչ կասեք այն կարծիքների մասին, որ երգը «Եվրատեսիլին» համապատասխան չէ, Լիլուն ասաց. ««Եվրատեսիլում» ամեն ինչ շատ հարաբերական է, շատ տարբեր են լինում երգերը, անհասկանալի է հաղթած երգի ընտրությունը: Ես լսել եմ այս տարվա եվրատեսիլյան բոլոր երգերը, կարծում եմ` մեր երգն այս տարվա երգերի մեջ ամենալավն է:
Եվս մեկ անգամ, Արամին հաջողություն եմ մաղթում, հուսով եմ ողջ հայությունը ևս մեկ անգամ կհամախմբվի և կլինի Արամի կողքին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու