Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորման Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ Միրզոյանին Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկա Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառել ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Ընդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունը Պատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարները Որևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա Տոնոյան 

Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին

Հայաստան

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչներ ի հետ»: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը նոր հարցեր է հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտնում է, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:

Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պարոն Մովսիսյան, այս հարցը նախարարական կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ ես պաշտպանում էի պատգամավորի փաստարկները: Նախարարական կոմիտեում ինձ հավաստիացրիք, այդ թվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդ թվում նաև ֆիզիկական անձանց համար:

Ի՞նչ է պատգամավորի փաստարկի էությունը. որ տվյալները պարտադիր վճարումների համար պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիների համար՝ գազի, ջրի պարտադիր վճարումների առումով, այսինքն՝ փաստարկը շատ տեղին է և ճիշտ փաստարկ է, որովհետև պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը: Քաղաքացին պետք է այդ հնարավորությունն ունենա՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն՝ ինչքան ինքը պետք է վճարի:

Հակափաստարկը, որ հնչում էր նախարարական կոմիտեում, այն էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ խնդիրը լուծել է: Բայց մեր աշխատակազմը, ուսումնասիրելով այդ կարգավորման նորմերը, ինձ երեկ զեկուցել է, որ այդպես չէ, որ ֆիզիկական անձանց գծով կա խնդիր: Եվ ես ցանկանում եմ հասկանալ, եթե կա այդպիսի խնդիր, ինչպե՞ս ենք այն լուծելու: Միգուցե պատգամավորի առաջարկն իրավական ձևակերպումների տեսակետից մեզ համար անընդունելի է, բայց պետք է գտնենք ընդունելի ձևը և կարգավորենք այս խնդիրը, որ քաղաքացիներին նույնպես այդ տվյալները լինեն հասանելի, և ծառայություն մատուցող կազմակերպությունները (էլեկտրաէներգիա, գազ) պարտավոր լինեն այդ տեղեկատվությունն անվճար հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Սա է հարցադրման էությունը: Համեցեք, պարոն Նազարյան»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է հաշվիչների կապարակնքմանը, ապա այստեղ, ինչպես գազամատակարարման և օգտագործման կանոններում, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում իմպերատիվ այդ նորմը գրված է և ապահովված է, և ցանկացած բաժանորդ իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչները և, ես գտնում եմ՝ սա բավարար է այդ հարցի կարգավորման համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Համաձայն եմ Ձեր փաստարկի հետ, ուղղակի դրա մասին պետք է նաև իրազեկել մեր քաղաքացիներին: Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև մեր աշխատակազմն էլ զեկուցում է, որ այդ հարցը կանոնակարգված է հստակ, և քաղաքացիները պաշտպանված են նորմատիվ ակտերով: Ուղղակի մեր քաղաքացիներին պետք է իրազեկել: Համաձայն եմ նաև պարոն Մովսիսյանի այն փաստարկի հետ, որ պատգամավորի առաջարկն անընդունելի է, որովհետև ենթադրում է լրացուցիչ ծախսեր մեր քաղաքացիների համար, եթե մենք այդպիսի պարտադիր նորմ օրենքով սահմանենք: Քաղաքացինե րի վրա լրացուցիչ ծախս դնելուն մենք կողմ չենք: Համեցեք, հաջորդ փաստարկը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Նաև ուզում եմ ասել, որ սպասարկման որակի ցուցանիշները կանոնակարգվում են ոչ թե օրենքով, այլ իմ այս նշած երկու փաստաթղթերով, և եթե մենք որակի սպասարկման որոշ ցուցանիշներ առանձնացնենք, բերենք օրենքի մակարդակի, մնացածները թողնենք նույնը, կարծում եմ, ավելի կդժվարացնենք և որևէ լավ բանի չենք հասնի: Եվ ես գտնում եմ, որ այս հարցերը պետք է մնան այս երկու փաստաթղթերի կարգավորման դաշտում:

Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում՝ 9-րդ գլխում, հստակ գրված է, որ մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների, համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:

Երկրորդը` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով երկու անգամ ժամը 18:00-ից 20:00 և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը: Երրորդը' սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը: Եվ նաև նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ն երկայացնելու սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության վճարը վճարում է սպառողը, վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: Եվ նաև պետք է ասեմ, որ այսօր նաև գործում է Հայաստանի էլեկտրացանցերի կայքը, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ մուտք գործելով և մուտքագրելով իր կոդը, կարողանում է անմիջապես ծանոթանալ իր ոչ միայն նախորդ ամսվա, այլև ամբողջ տարվա ծախսերին:

Ինչ վերաբերում է գազամատակարարման և օգտագործման կանոններին, ապա այստեղ պետք է, և դուք ճիշտ նշեցիք, որ կազմակերպությունների մասով այս հարցը լիովին լուծված է, այնպես ինչպես ես նշեցի, իսկ սպառողների մասով մի փոքր թերացում կա, որը մեր այս տարվա աշխատանքային ծրագրում նախատեսված է և մինչև հոկտեմբերի 1-ը կլուծենք: Եվ ես կարծում եմ նույն ձևով կնույնականացնենք, ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործման կանոնները, ծանուցման այս ամրագրված ձևը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Իսկ ավելի շուտ հնարավոր չէ՞, ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 1-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան - Պարոն վարչապետ, մենք նաև Եվրամիության ԻՆՈԳԵՅԹ ծրագրով փորձագետներ ենք հրավիրել , արդեն աշխատում ենք և իրենցով է պայմանավորված այդ ժամկետները, որովհետև նրանք նաև փորձում են այսօրվա մեր ունեցած իրավիճակը գնահատել նաև Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների փորձի հետ համեմատելով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, այդ դեպքում պարոն Մովսիսյան, ձեր եզրակացության վերջին մասը վերախմբագրեք, որ մենք փաստարկը ընդունում ենք և կառավարության դիրքորոշումն այն է, որ իրավական լուծումը ենթադրում է, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ խնդիրը կլուծի և որ մինչև հոկտեմբեր ամիսն այս խնդիրը մեր քաղաքացիների համար լուծված կլինի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան- Գազի մասով հստակ ամրագրված է այն նորմը, որ մատակարարը պարտավոր է մինչև տվյալ ամսվա 15-ը նույնպես բոլոր վճարահաշվարկային կետերում այդ գրավոր ծանուցումը ապահովել և ցանկացած պահի գրավոր պահանջի դեպքում տեղեկություն տրամադրել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պարոն Նազարյան, պետք է խնդրեմ, որպեսզի դուք զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը դարձնեք հասանելի : Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորություններից էլեկտրոնային եղանակով ստանալու տեղեկատվություն իրենց հաշիվների մնացորդների մասին, ինչքան պետք է վճարեն : Մանավանդ, որ տարեցտարի կտրուկ աճում է ինտերնետից օգտվողների թիվը: Այժմ, եթե չեմ սխալվում, այդ թիվը մոտենում է կես միլիոնի: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով այդ տեղեկատվությունը ստանալ: Ուղղակի պետք է իրենց տեղյակ պահել, որ այդ հնարավորությունն ընձեռված է:

Օրենքի նախագիծը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաջողվել է փրկել 15-ամյա տղայի կյանքը, ով էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով ծայրահեղ ծանր հոսպիտալացվել էր Իսրայելը միլիարդավոր դոլարների ամերիկյան զենք է պատվիրել՝ առանց ամբողջական ֆինանսավորմանԱդրբեջանի տարածքային պահանջների հարցը բանակցություններում օգտագործե՞լ եք որպես խաղաքարտ․ Վարդանյանը՝ ՄիրզոյանինՑանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում. Միրզոյան Մակրոնը խոստովանել է, որ կարոտում է Մերկելին և Դրագիին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Կալիֆոռնիայում միլիարդատերերի ունեցվածքը հարկելու առաջարկը բախվել է քննադատության Խաչատրյանը՝ Միրզյանին․ Ձեր արդյունքային ցուցանիշներում միջազգային առևտրի մասին մի բառ անգամ չկաԱշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն BYD-ն հոկտեմբերին ռեկորդային ծավալի մեքենաներ է վաճառելՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին Axios. Թրամփի ռազմական նախագծերը վտանգված են դեմոկրատների հաղթանակից հետոՀորմուզի նեղուցում երեք նավի վրա բռնկված հրդեհների մասինԸնդդիմությունը չկարողացավ նույնիսկ կես քայլ առաջ լինել Նիկոլից․ Վահագն Չախալյանի կոշտ քննադատությունըՊատերազմի ֆոնին Ռուսաստանը կրճատում է ոսկու պաշարներըՈրևէ հիմնավոր պատճառ չկա Ծառուկյանին կալանքի տակ պահելու համար․ Իվետա ՏոնոյանԴեմոկրատների հաղթանակը կարող է խոչընդոտել Թրամփի՝ միլիարդավոր դոլարների ծրագրերինՈղբերգական դեպք, Երևանում 5-ամյա տղան տան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկելReuters. Google-ը հինգ երկրներում իր աշխատակիցներին առաջարկել է կամավոր ազատում աշխատանքից Կարապետյանի կալանավորումը միանշանակ քաղաքական դրդապատճառներ է իր մեջ պարունակում. ՖերոյանՆոյեմբերի 12–ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարիԲեռլինի ոստիկանությունը հետաքննում է Բավարիայի էկոնոմիկայի նախարարի մահվան պատճառները Փաստաբան․ Ծառուկյանի էմոցիոնալ խոսքը հիմք դարձրեցին կալանքը երկարացնելու համարՈՒՂԻՂ. Կառավարության նիստ ՆԱԲՈՒ-ն բացահայտումներ է ներկայացրել հանցավոր խմբավորման մասին.«Կարթագեն» գործի շարունակությունըՎենսը խոսել է հանրապետականների պարտության պատճառների և Իսրայելի հետ հարաբերությունները վերանայելու մասինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ) Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մնում է առաջնահերթություն. ՄիրզոյանԶելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպումը Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 3 ամսովՀունգարիան հանրայնացրել է կոմունիստական գաղտնի ոստիկանության արխիվըԵրևանում բախվել են մարզերից մեկի շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. կա վիրավորThe Washington Sun. Հնդկաստանում ԱՄՆ դեսպանը կարող է դառնալ նոր պետքարտուղար «ՀայՓասի» գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար (տեսանյութ)Քուշները հայտարարել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետություն ստեղծելու ԱՄՆ ցանկության մասին Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար հետախուզվող օտարերկրացին․ նա հանձնվել է ԱՄՆ–ին ՌԴ-ի հարվածների թիրախում են հայտնվել «Նովայա պոչտայի» տերմինալը, էլեկտրաենթակայանն ու Սև ծովում գտնվող նավըՍամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստBild. Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել հյուրանոցումՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 5Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»«Ուժեղ Հայաստան». Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանըԻշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգումԻնչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցումՈվքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ամենադիտված