Արտոնյալ ժամանակահատվածով «ABB -ԱՎԻԱ+» վարկային գծեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Չեխական ավիաուղիների Visa համատեղ քարտերով
Հասարակություն
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջարկում է մինչև 50 օր արտոնյալ ժամանակահատվածով «ABB- ԱՎԻԱ+» վարկային գծեր ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Չեխական ավիաուղիների Visa համատեղ քարտերով:
«ABB - ԱՎԻԱ+» վարկային գիծը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն և Բանկ ներկայացնել ընդամենը անձնագիր ու սոցիալական քարտ:
Նշենք նաև, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Չեխական ավիաուղիների հետ համատեղ քարտերը հայաստանյան բանկային շուկայի համար բացառիկ քարտեր են, որոնք նախատեսված են հաճախ ճանապարհորդող անձանց համար, ովքեր օգտվում են «Czech Airlines», «Aeroflot», «Air France», «KLM», «Alitalia» և «Sky Team» անդամ այլ ավիաընկերությունների, ինչպես նաև «Etihad Airways» ավիաընկերության թռիչքներից:
Կատարելով գնումներ Քարտով և օգտվելով վերոնշյալ ավիաընկերությունների թռիչքներիցª քարտապանները կուտակում են բոնուսային մղոններ, որոնցով հնարավոր է.
ստանալ Czech Airlines, Etihad Airways կամ SkyTeam-ի անդամ ավիաընկերությունների բոնուսային տոմս,
կատարել տոմսի դասի փոփոխություն մինչև բիզնես դաս SkyTeam-ի անդամ որոշ ավիաընկերությունների թռիչքների համար,
մուտք գործել Պրահայի օդանավակայանի VIP սպասասրահներ,
տեղափոխել լրացուցիչ ուղեբեռ և ստանալ այլ արտոնություններ:
Բացի մղոններ կուտակելուց, Քարտերը թույլ են տալիս օգտվել նաև Visa վճարային համակարգի քարտերի ընձեռած այլ հնարավորություններից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու