Ուորլիքն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը
Արտաքին Քաղաքական
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Ամերիկացի համանախագահը թվիթերյան իր միկրոբլոգում այդ մասին գրառում է կատարել: «Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործանախարարների հետ հանդիպմանը` մարտի 23-25-ը Հաագայում կայա նալիք Միջուկային անվտանգության վեհաժողովին»,- նշել է ՈՒորլիքը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 19-ին Վիենայում: Նախագահները հանձնարարել էին ԱԳ նախարարներին շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Համանախագահները մարտի 10-ին Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ մարտի 11-ին Մոսկվայում` ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)