Հակառակորդը արդեն մի քանի ժամ կրակում է Չինարի գյուղի ուղղությամբ
Հայաստան
Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակում է Տավուշի մարզի Չինարի գյուղի և այլ բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարիի գյուղացիներից մեկը նշեց, որ կրակոցները սկսվել են առավոտյան, այնուհետև, որոշակի դադարից հետո, արդեն մի քանի ժամ է հակառակորդը կրակում է բնակավայրերի ուղղությամբ: «Տարբեր տրամաչափի փամփուշտներ են, հիմնականում` ԴՇԿ: Ժամը 12-ին դիպուկահարը յոթ կրակոց է արձակել: Թշնամու թիրախը բնակելի տներն են»,- ասաց Չինարի գյուղի մեր զրուցակիցը` հավելելով, որ այս պահին գյուղում զոհեր կամ վիրավորներ չկան. հիմնականում վնասվել են տներն ու փողոցում կայանված մեքենաները:
Հակառակորդի կրակոցների մասին տեղեկատվությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարաի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից