Ուիթնի Հյուսթոնի գերեզմանը հսկվում է, որպեսզի վանդալները չգողանան թանկարժեք զարդերը
ԱՐԽԻՎ
Ուիթնի Հյուսթոնի գերեզմանը հսկում են պահակախմբերը նրա համակիրներից և վանդալներից, որպեսզի ոտնձգություն չկատարեն գերեզմանի նկատմամբ։ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի իր վարձակալած համարում փետրվարի 12–ին մահացած, իսկ փետրվարի 18–ին Նյուարկի քաղաքային գերեզամանատանը թաղված Հյուսթոնի աճյունը` ոսկեզօծ դագաղով, ադամանդե զարդերով և կոշիկներով, մոտ 500 հազար դոլար արժե, հաղորդում է The Daily Telegraph–ը։
«Թիկնապահ» ֆիլմում Հյուսթոնի կրած հագուստը աճուրդի է հանվել։
Ըստ թերթի, Հյուսթոնի ընտանիքը զինված պահակախումբ է վարձել, որոնք գերեզմանի մոտ հավաքվող ֆանատներին թույլ չեն տալիս մոտենալ։ Հյուսթոնի հուղարկավորության արարողությունն ավելի լայն քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ The National Enquirer ամսագիրը ցուցադրեց լուսանկարներ, որտեղ երևում է այն ոսկեզօծ դագաղը, որով հուղարկավորել են Հյուսթոնին, ինչն էլ լրատվամիջոցների կողմից և սոցիալական ցանցերում բացասական արձագանք էր ստացել։
Ոստիկանությունը դեռ շարունակում է հետաքննությունը երգչուհու մահվան պատճառները բացահայտելու համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում