Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու». Տարոն Մարգարյան

Հասարակություն

Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին ավագանու անդամները հարցեր են ուղղել Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներին: «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հետաքրքրվել է, թե քաղաքապետարանի համապատասխան կառույցներն ի՞նչ քայլեր են ձեռնարկել Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու տարածքում ամիսներ առաջ գրանցված ծառահատման մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ և արդյո՞ք այդ տարածքում շինարարություն չի նախաձեռնվի: Պատասխանելով ավագանու անդամի հարցին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ ծառերի ապօրինի հատման դեպքով հարուցվել է քրեական գործ և պատկան մարմիններն աշխատում են օրինախախտին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Քաղաքապետը նաև հավելել է, որ այգու տվյալ 1000 քմ ընդհանուր մակերեսով տարածքը մասնավոր սեփականություն է, սակայն սեփականատերը վստահեցրել է, որ ծառերի հատման հետ որևէ առնչություն չունի և նպատակ էլ չունի այդ տարածքում որևէ շինարարական աշխատանքներ նախաձեռնել. «Մեր քաղաքականությունն այս հարցում հստակ է. կանաչ տարածքները պետք է ընդլայնենք ու հանձնենք մեր բնակիչների տնօրինմանը: Մենք սեփականատիրոջ հետ նաև բանակցել ենք, որպեսզի տվյալ տարածքը վերադարձնենք համայնքին, ու այժմ մեր համապատասխան կառույցների մասնագետները սեփականատիրոջ հետ քննարկում են նշված տարածքը մեկ այլ' համարժեք տարածքով փոխարինելու տարբերակները», - ընդգծել է քաղաքապետը:

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի Կորյունի 11 հասցեում գտնվող տաղավարների ապամոնտաժմանը վերաբերող հարցին ի պատասխան, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նշել է, որ նմանատիպ կառույցների ապամոնտաժման ծրագիրն իրականցվում է դեռ 2011 թվականից և նշված տաղավարները բացառություն չէին կարող լինել: Ընդորում, տվյալ տաղավարների տարածքների վարձակալման ժամկետներն ավարտված են եղել դեռևս 2010 թվականին. «Վարձակալներին, օրենքով սահմանված կարգով, առաջարկվել էր վարձակալության ժամկետների ավարտից հետո իրենց ուժերով ապամոնտաժել դրանք և ինչպես պայմանագրով է սահմանվում, տարածքը բերել նախկին տեսքի ու վերադարձնել համայնքին: Նրանք հրաժարվել են կատարել քաղաքային իշխանության օրինական պահանջը ու քանի որ տվյալ տաղավարները այդ անձանց սեփականությունն են, քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, դիմել էր դատարան՝ դրանք ապամոնտաժելու հայցով: Դատարանի կողմից կայացված որոշումը վերադաս ատյանում նրանց կողմից բողոքարկելու պատճառով այս գործընթացը ձգձգվել է մինչև այսօր և հիմա, ունենալով արդեն դատական ատյանի վերջնական վճիռը, մենք ինքներս ենք իրականացնում այդ տաղավարների ապամոնտաժումը: Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ նշված ամբողջ ժամանակահատվածում այդ տնտեսվարողներն, ըստ էության, իրենց գործունեությունը շարունակել են՝ համայնքին որևէ վճարում չկատարելով», - ընդգծել է քաղաքապետը հավելելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքները վարձակալության տրամադրելիս քաղաքային իշխանությունը բնավ պարտավոր չէ վարձակալության ժամկետի ավարտից հետո այն երկարացնել, ինչը և կիրառվել է այս դեպքում:

Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանի կողմից բարձրացված թեքահարթակների կառուցման և շենքերի պատշգամբների վերանորոգման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցերին ի պատասխան, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը նշել է, որ նախորդ տարի համայնքային բյուջեով կառուցվել է 81 թեքահարթակ, բացի այդ, ևս 9 թեքահարթակ 1 ներկառուցվել վարչական շրջանների աշխատակազմերի շենքերի մուտքերի դիմաց: Նա նաև նշել է, որ մայրաքաղաքի փողոցների և մայթերի ասֆալտապատման, հիմնանորոգման ու նորոգման աշխատանքների շրջանակում փողոցների և մայթերի ևս 297 հատվածներ, աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների միջոցներով, հարմարեցվել են սայլակներով տեղաշարժվելու համար: Նշվել է նաև, որ ծրագիրը շարունակական է: Շքապատշգամբների վերանորոգման ծրագրի հետ կապված էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ տվյալ ծրագրի իրականացումն, ըստ էության, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից բարի կամքի դրսևորում է, քանզի նշված մակերեսները հանդիսանում են բնակիչների մասնավոր սեփականությունը և հենց նրանց կողմից պետք է իրականացվեին այդ աշխատանքները: Սակայն, հաշվի առնելով բնակիչների սոցիալական պայմանները, համայնքային իշխանությունն իր վրա է վերցրել այդ պարտավորությունն ու նախորդ տարվանից իրականացնում է այն և սահմանված ժամկետներում կհասցնի ավարտին:

Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի կողմից ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող հարցերին ի պատասխան էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նախագծում սահմանված մեկ «օպերատոր» հասկացությունը բնավ չի նշանակում, թե միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցն է իրականացնելու ուղևորափոխադրումները.

«Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դա ուղղակի անհնար է իրականացնել, քանի որ Երևան համայնքը անհրաժեշտ քանակության տրանսպորտային միջոցներ չունի: Բացի այդ, մեր քաղաքականությունն այդ հարցում հստակ է. մասնավոր ընկերություններն անպայման պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ինչը և՛ առողջ մրցակցություն է ապահովում դաշտում, և՛ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիների համար որակյալ սպասարկում ապահովելու: Իսկ օրենքի նախագծի տրամաբանությունն այն է, որ համայնքային ենթակայության կառույցը իր կողմից սպասարկվող երթուղագծերը շահագործի առանց մրցույթի մասնակցության, իսկ մրցույթներն անցկացվեն բոլոր այն երթուղագծերի համար, որոնք մնում են թափուր: Ինչ վերաբերում է ուղեվարձի սակագնի սահմանման լիազորությունը ավագանուն վերապահելու դրույթին, ապա այո՛, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված: Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե՝ այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է տանձն անփոխարինելի․ քչերը գիտեն Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ Իրանցի գեներալ․ Իրան ցամաքային ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կջախջախվի Մեդվեդև․ Որոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն ամերիկացի թոշակառուների համար 90-ական դոլար վճարումների մասին Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի իշխանությունները հայտարարել են հութիների դեմ խոշոր հարձակման մեկնարկի մասին 500 տարվա մեջ առաջին անգամ՝ Ռազմածովային ուժերի հրամանատարին պաշտոնանկ են արել Նախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին Գերմանացիների գրեթե կեսը կարծում է, որ Մերկելն ավելի ունակ է երկրի խնդիրները հաղթահարելու հարցում, քան Մերցը Նորվեգիայում գնդակահարել են որսի երկու մասնակցի. երրորդը ծանր վիրավորվել է Արգենտինայի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն ՈՒԵՖԱ-ն արձագանքել է «Ռեալի» պահանջին՝ «Բարսելոնայի» դեմ գործի վերաբերյալ Ռուսական ԶՈՒ-ն ռազմական երկու ինքնաթիռ է կորցրել Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասին (տեսանյութ) Մերցի այցը Կիև դժգոհություն է առաջացրել Գերմանիայում Մոսկվայում կրկնակի սպանության մեջ կասկածվող Թեյմուրազ Գոգիաշվիլիի մոտ գտել են չորս ինքնաձիգ և նռնակներ Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված
Ամենադիտված