Վարչապետի տոկոսային եկամուտները
Հայկական Մամուլ
ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը, պարզվում է` բավական արդյունավետ է կառավարում իր անձնական ֆինանսները։ Նա իր գումարները (որոնք ըստ պաշտոնական հայտարարագրի կազմում են շուրջ 950 հազար դոլար) ոչ թե դնում է բարձի տակ կամ բանկում՝ ցպահանջ հաշվի վրա, այլ ներդնում է որպես ավանդ։ Այսպիսով՝ Տիգրան Սարգսյանը ոչ միայն տոկոսավճարներ է ստանում, այլև իր լուման է ներդնում, որպեսզի բանկերը «երկար» միջոցներ ունենան։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը:
Ըստ գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Տիգրան Սարգսյանը 2012թ. ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ։ Այս առումով նա կառավարության կազմում անվիճելի առաջատարն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու