«Նաիրիտի»՝ 15 ամիս աշխատավարձ չստացած աշխատակիցները հույս ունեն ևս մեկ ամսվա աշխատավարձ ստանալու
Հայկական Մամուլ
«Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատակիցները հույս ունեն, որ մարտի վերջին ստանալու են ևս մեկ ամսվա աշխատավարձ: «Հավանաբար կտան: Տեսնենք: Դե հույս չունենք, բայց նախարարը կրկին խոստացել է»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց աշխատակիցներից մեկը՝ Արայիկը: Թերթի այն հարցին, թե ինչու չեն շարունակվում աշխատակիցների կողմից անցկացվող բողոքի ակցիաները, նա պատասխանեց. «Դե քանի որ հիմա բանակցությունների փուլում են' գործարանի հետ կապված, դրա համար մենք դեռ ոչ մի քայլ չենք ձեռնարկում, որպեսզի չխանգարենք»:
Թերթը հիշեցնում է, որ «Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են վճարել 15 ամիս շարունակ կուտակված աշխատավարձը, ինչպես նաև ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու