Նույնիսկ ուկրաինացիները կընդունեին, որ անտեղի կլիներ մարտական գործողություն սկսել ռուսների դեմ. Օբամա
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրն ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության մտադրություն չունի: «Մենք Ուկրաինայում չենք պատրաստվում ռազմական միջամտության»,-ասել է ԱՄՆ-ի ղեկավարը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «կա ավելի լավ ճանապարհ»: «Կարծում եմ՝ նույնիսկ ուկրաինացիները կընդունեին, որ անտեղի կլիներ մարտական գործողություն սկսել ռուսների դեմ: Դա օգուտ չէր բերի նաև Ուկրաինային»,- ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:
«Մենք մտադիր ենք մոբիլիզացնել մեր բոլոր դիվանագիտական ռեսուրսները» և «ուժեղ միջազգային» պատասխան ապահովել Ռուսաստանի գործողություններին՝ «հստակ ազդանշան» ուղարկելով Մոսկվային առ այն, որ «Ուկրաինան ինքը պետք է վճռի իր ճակատագիրը», նշել է Օբաման: Նա նաև նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի դեմ կիրառել ավելի խիստ տնտեսական գործողություններ, քան ավելի վաղ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները:
Մեկ այլ հեռուստաընկերության տված հարցազրույցում Օբաման կրկնել է, որ «բնականաբար մենք Ռուսաստանի դեմ իսկական պատերազմ սանձազերծելու անհրաժեշտություն չունենք» Ուկրաինայի պատճառով: «Ուկրաինան դա չի ցանկանում: Ոչ ոք դա չի ցանկանում»,- հայտարարել է Օբաման:
Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է BBC-ն, ՄԱԿ-ում Ռուսաստանի և ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչների միջև վեճ է տեղի ունեցել Անվտանգության խորհրդի նիստում, որի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)