Իմ տղաներն արժանի են մրցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում. Յուրգեն Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով` իր ֆուտբոլիստներն արժանի են խաղալու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:
«Զենիթը» հրաշալի թիմ է դարձել և մի գեղեցիկ օր խնդիրներ կառաջացնի ցանկացած մրցակցի համար: Առաջին գոլի ժամանակ մենք տակտիկապես սխալվեցինք: Սակայն պետք չէ անտեսել Հալկ ֆուտբոլիստի գոյությունը: Մենք արագ տեմպով էինք խաղում, հատկապես` եզրերում: Հաշվի առնելով առաջին խաղի հաշիվը` «Զենիթը» պետք է ռիսկի գնար այս խաղում: Իմ տղաներն արժանի են մրցելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում»,-Կլոպի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բորուսիան» մրցում էր «Զենիթի» դեմ: Առաջին խաղում «մեղուները» հաղթեցին 2-4 հաշվով, իսկ երկրորդ' պատասխան խաղում զիջեցին 1-2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր հաշվով ՉԼ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին «Բորուսիայի» ֆուտբոլիստները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու