Մոուրինյուն ֆուտբոլի ամենահարուստ մարզիչն է
Սպորտ
Ֆրանսիական France football հանդեսը հրապարակել է ֆուտբոլի ակումբների ամենահարուստ մարզիչների իր նոր ցուցակը:
Ինչպես տեղեկացնում է այս հանդեսը, 17 միլիոն եվրո վաստակած գումարով 1-ին տեղում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյուն:
Երկրորդ տեղում է իսպանացի Պեպ Գվարդիոլան՝ 15 միլիոն, 3-րդ տեղում` իտալացի Ռոբերտո Մանչինին՝ 14 միլիոն եվրո աշխատավարձով: Նրանց հաջորդում են իտալացի Կառլո Անչելոթին՝ 13,5 մլն, 5-րդ և 6-րդ տեղերում են ևս երկու իտալացի մարզիչ՝ Մարչելո Լիպին՝12 մլն, և Ֆաբիո Կապելոն՝ 11,5 մլն աշխատավարձով, 7-րդն է ֆրանսիացի Արսեն Վենգերը՝ 9,6 մլն, 8-րդ տեղում է իտալացի Ռոբերտո դի Մաթեոն՝ 8,2 մլն եվրո աշխատավարձով, Անդրե Վիլաշ Բոաշը 6,9 միլիոն եվրոյով 9-րդ տեղում է, իսկ լավագույն տասնյակը 6,8 միլիոն եվրոյով եզրափակում է իսպանացի Ռաֆայել Բենիտեսը:
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 6,5 միլոն եվրո աշխատավարձով կիսում է 11-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու