«Ով ասում է, թե Եվրատեսիլյան երգ չէ` նա սխալվում է»
Այլ
«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը' «Not Alone» երգով:
Երգը սիրվեց երկրպագուների կողմից, ընդամենը հինգ օրում ունենալով ավելի քան 700.000 դիտում: Միջազգային մամուլը չի դադարում Արամի հաջողություններին արձագանքելուց, իսկ բուքմեյքերները հավատում են նրա հաղթանակին:
Լուրեր.com-ը զրուցեց երաժիշտ Գիսանե Պալյանի հետ, ով նշեց, որ շատ է հավանել երգը:
«Սպասելիքներս ամենալավն են, վստահ եմ` Արամը պետք է հաղթի: Իսկ երգն ինձ շատ է դուրս գալիս»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ կասեք այն կարծիքների մասին, որ երգը «Եվրատեսիլին» համապատասխան չէ, Գիսանեն ասաց. «Ով ասում է, թե եվրատեսիլյան երգ չէ` նա սխալվում է, որովհետև այդպիսի պիտակ չկա` «եվրատեսիլյան-չեվրատեսիլյան», կա լավ երգ, կա վատ երգ: Ինձ համար շատ լավ երգ է, Արամն էլ լավ երգիչ է:
Մաղթում եմ հաղթանակ, հաջողություն իրեն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու