Համացանցում հայտնվել է Վրաստանի նախկին վարչապետ Ժվանիայի բռնության հետքերով դիակի լուսանկարները (տեսանյութ)
Վրաստան
YouTube-ում մարտի 19-ին, Հակիմ Պաշա անունով օգտատերը Վրաստանի հանգուցյալ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի դիակի լուսանկարներով տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են Ժվանիայի մարմնին հասցված վտանգավոր և տարբեր տեսակի վնասվածքները: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Այս փաստի շուրջ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտնել է, որ դեռ չգիտի, թե ինչպես են հանգուցյալ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի կադրերը հայտնվել սոցիալական ցանցում:
«Մենք չգիտենք, թե ինչպես են տարածվել այդ լուսանկարները, սակայն ես հորդորում եմ դադարեցնել այդ թեմայի շուրջ ծավալվող բամբասանքները: Ավելի լավ է սպասենք հետաքննության արդյունքներին»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թվականի փետրվարի 3-ին` Թիֆլիսի իր բնակարանում։ Ավելի վաղ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հանդես էր եկել հայտարարությամբ, որ չի բացառում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությանը Ժվանիայի մահվան գործում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու