Ամերիկացի ուռուցքաբաններն ուղեղի քաղցկեղը կբուժեն Watson գերհամակարգչի օգնությամբ
Հասարակություն
Ամերիկացի ուռուցքաբաններն ուղեղի քաղցկեղը կբուժեն IBM Watson գերհամակարգչի օգնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բժիշկները հուսով են ստանալ հզոր մեքենայի օգնությունը գլիոբլաստոմա վտանգավոր հիվանդությունը բուժելիս: IBM ընկերությունն, ըստ Mercury New թերթի տվյալների՝ համաձայնագիր Է կնքել Նյու Յորքի համագենային կենտրոնի հետ, որի համաձայն՝ Watson-ը կզբաղվի գլիոբլաստոմայի բուժման մեթոդների վերաբերյալ ամբողջ կուտակված տեղեկատվության հավաքմամբ եւ մշակմամբ, հիվանդություն, որը տարեկան սպանում Է 13 հազար ամերիկացիների:
Հիվանդությանը վերաբերող տեղեկատվության ամբողջ ծավալը յուրաքանչյուր հինգ տարին մեկ կրկնապատկվում Է: Համակարգիչը կկարողանա մշակել կուտակված բոլոր գիտելքիները եւ անել սեփական եզրակացություններ, ներկայացնել հանձնարարականներ, որոնք, հնարավոր Է՝ մասնագետներին կօգնեն ստանալու քաղցկեղի այս ձեւի բուժման բանալին:
Համակարգիչն անվանումն ստացել Է ի պատիվ IBM-ի առաջին նախագահ Թոմաս Վաթսոնի: Այն բաղկացած Է իննսուն խոշորաչափ սերվերներից, որոնք միացված են միմյանց: Մեքենայի տեխնիկական բնութագրերն են՝ 16 տերաբայթ օպերատիվ հիշողություն, վայրկյանում 80 միլիարդ գործողություն, իննսուն 3,5- գիգահերցանոց պրոցեսորներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու