Պոլիտեխնիկն ու ճարտարապետաշինարարական համալսարաններն իրարից անջատող պատը քանդվեց
Հասարակություն
Երևանի ճարտարապետաշինարարարական և ճարտարագիտական պետական համալսարաններն իրարից անջատող երկրորդ հարկի վերջին պատը այսօր' մարտի 20-ին, քանդվել է' այսուհետ ազդարարելով երկու համալսարանների խորը համագործակցության և ինտեգրման մասին: Այս մասին տեղեկացրեց ԵՃՇՊՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:
«Այսօրվանից երկու համալսարանների տարածքները' լաբորատորիանները, լսարանները, դպրոցները, սպորտային դահլիճը, մի խոսքով` ամենը ծառայելու է երկու համալսարանների ուսանողների կրթության զարգացման համար»,-իր խոսքում ասել է ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:
«Այսօր վերջապես վերականգնվեց պատմական ճշմարտությունը և երկու համալսարանների շենքը «լիաթոք շնչեց»: Արհեստական ստեղծած պատերը չեն կարող նպաստել բուհական համակարգի զարգացմանը»,- իրենց ուսանողական տարիները վերհիշելով' իրար հետ զրույցում նշում էին ԵՃՇՊՀ-ի և ՀՊՃՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ադամները' ներկա լինելով այդ պատմական պահին:
ՀՊՃՀ-ի և ԵՃՇՊՀ-ի ճեմասրահն իրարից անջատող առաջին պատը քանդվել է 2012թ. հունվարի 18-ին' ԵՃՇՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի համատեղ որոշմամաբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու