Երևանի Սարալանջի խճուղում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 20-ին` ժամը 19.22-ին, քաղաքացի Խաչատրյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ-Ի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2172» մակնիշի 33LD336 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվելով էլեկտրական սյանը` շրջվել, ինչից վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնելով հոսպիտալացվել են «Քանաքեռ-Զեյթուն», այնուհետև' «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու