Ինչքան Հիտլերի ղեկավարած շարժումն էր «քրիստոնեական», այնքան էլ այսօրվա Ադրբեջանի իշխանությունն է հանդուրժողական. Շարմազանով
Քաղաքական
«Եթե հանդուրժողական է այն երկիրը, որը Ջուղայում հազարավոր խաչքարեր է ոչնչացնում, կացնահարում է հայ սպային, ապա նրան հերոսացնում է, և իր հարևանին՝ հայ ժողովորդին համարում է Ադրբեջանի թիվ մեկ թշնամին, ապա հանդուրժողականության մասին քաղաքակիրթ աշխարհի ու Ադրբեջանի ղեկավարության ընկալումները տարբեր են»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը հայտնի է ազգային ու կրոնական հանդուրժողականությամբ, իսկ Հայաստանը ֆաշիստական երկիր է»:
«Երկրորդ աշխարհամարտից առաջ էլ, ավելի ճիշտ՝ 1928 թվականին, Ադոլֆ Հիտլերն իր ղեկավարած շարժումն անվանում էր քրիստոնեական, բայց մենք տեսանք՝ այդ «քրիստոնեական» շարժումն ամենամեծ աղետն էր 20-րդ դարի համար:
Ինչքան Հիտլերի ղեկավարած շարժումն էր քրիստոնեական, միգուցե այնքան էլ այսօրվա Ադրբեջանի իշխանությունն է հանդուրժողական»,-շեշտեց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու