Եթե կատալոնացիները հաղթեն «Ռեալին»՝ ես կզարմանամ. Թոշակ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ջոն Թոշակն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կանալիք Էլ կլասիկոյի մասին:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:
«Եթե կատալոնացիները հաղթեն, ապա ես շատ կզարմանամ: Այդ խաղից հետո «Ռեալը» պետք է ունենա 7 միավորի առավելություն: Հնարավոր է` «Բարսելոնայի» որոշ ֆուտբոլիստների ժամանակը մոտենում ավարտին: Տարիներ շարունակ նրանք ցուցադրել են հիանալի ֆուտբոլ, սակայն հետո ի հայտ եկան խնդիրներ: Ես հիանում էի Գվարդիոլայի «Բարսելոնայով», սակայն ամեն ինչ իր ավարտն ունի: Թիմին փոփոխություններ են անհրաժեշտ»,-Թոշակի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու