«Բորուսիան» կորուստ ունի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներից առաջ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» կորստով է մոտենում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին: «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարսել Շմելցերը վնասվածք է ստացել «Զենիթի» դեմ խաղում, ինչի պատճառով բաց կթողնի մեկ ամիս:
Շմելցերը վնասել է աճուկի մկանը: Այս պատճառով «Բորուսիան» զրկված կլինի ձախ պաշտպանից` Չեմպիոնների լիգայի գալիք երկու քառորդ եզրափակիչ հանդիպումների ընթացքում: Շմելցերը կարող է մասնակցել միայն Գերմանիայի գավաթի խաղարկության «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 15-ին:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները կկայանան ապրիլի 1-ին և 2-ին, իսկ պատասխան հանդիպումները' ապրիլի 8-ին և 9-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն