Չեմ վախենում Մեսսիից. Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման սպասելիքների մասին:
«Կլասիկոն կարևոր խաղ է, ոչ-ոքին բավարար չի լինի: Մեր հարկի տակ պարտավոր ենք հաղթել: Վախենո՞ւմ եմ արդյոք Մեսսիից: Կյանքում երբեք չեմ վախեցել մրցակիցներից: Ի դեպ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է, հետո նոր Մեսսին: «Բարսելոնան» ուժեղ ակումբ է, նրա խաղը միայն Մեսսին չի որոշում: Եթե հարցնեն, թե մրցակցի ո՞ր խաղացողը բաց թողնի հանդիպումը, ապա կնշեի Ինյեստային»,-Ռամոսի խոսքը մեջբերում է SB-ն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն