«Ուկրաինայի միջազգային ավիագծերը» մինչև ապրիլի վերջը չեղյալ է հայտարարել դեպի Սիմֆերոպոլ չվերթները
ԱՐԽԻՎ
«Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերությունը Ղրիմի իրադրության կապակցությամբ մինչև ապրիլի 29-ը ներառյալ չեղյալ է հայտարարել Կիևի և Սիմֆերոպոլի միջև բոլոր չվերթները: Այս մասին հայտնում է ՈՒՄԱ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ուկրաինայի միջազգային ավիագծեր» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ դեպի Ղրիմի Ինքնավար Հանրապեություն թռիչքների գործող սահմանափակման կապակցությամբ Կիևի և Սիմֆերոպոլի միջև ՈՒՄԱ-ի բոլոր չվերթները մինչև ապրիլի 29-ը ներառյալ չեղյալ են հայտարարված ավիաընկերությունից չկախված պատճառներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավիաընկերությունում նշել են, որ ուղևորներին օպերատիվ կերպով կիրազեկեն չվացուցակի փոփոխությունների դեպքում, հաղորդել է «Ուկրինֆորմը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)