Ուկրաինան Հայաստանից պարզաբանում է խնդրել
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Հայաստանին` խնդրելով բացատրել Ղրիմի վերաբերյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմը», այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Դանիլ Լուբկիվսկին: «Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի պաշտոնապես հայտարարի այն մասին, թե ինչպիսին է այդ երկրի դիրքորոշումը` Ղրիմի իրադրության առնչությամբ»,-ասել է ԱԳ նախարարի տեղակալը' նշելով, որ «ոչ բարյացակամ պատասխանը բացասական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա»:
Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը: Մարտի 18-ին ստորագրվել է Ղրիմի մարզի և Սևաստոպոլ քաղաքի` ՌԴ կազմ մտնելու միջազգային համաձայնագիրը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Հայաստանին` խնդրելով բացատրել Ղրիմի վերաբերյալ երկրի պաշտոնական դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ուկրինֆորմը», այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Դանիլ Լուբկիվսկին: «Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի պաշտոնապես հայտարարի այն մասին, թե ինչպիսին է այդ երկրի դիրքորոշումը` Ղրիմի իրադրության առնչությամբ»,-ասել է ԱԳ նախարարի տեղակալը' նշելով, որ «ոչ բարյացակամ պատասխանը բացասական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա»:
Մարտի 16-ին Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքում բնակիչների 96 տոկոսը կողմ է քվեարկել ՌԴ-ի հետ միավորմանը: Մարտի 18-ին ստորագրվել է Ղրիմի մարզի և Սևաստոպոլ քաղաքի' ՌԴ կազմ մտնելու միջազգային համաձայնագիրը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)