«Բորուսիայի» հետ խաղը լուրջ մարտահրավեր է. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ կայանալիք դիմակայությանը:
«Բորուսիան» շատ լավ թիմ է, որն այս մրցաշարում լավ փորձ ունի: Կարծում եմ` սա լուրջ մարտահրավեր է մեզ համար: Մեր դիմակայությունը մեծ ինտրիգ է: Գերմանական թիմը լավ կազմակերպված է առավել ևս` պաշտպանության գծում: Նրանք ուժեղ են հակագրոհներ կազմակերպելիս: Հաղթանակի համար մեզ պետք է խիզախություն և մեր ողջ վարպետությունը»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու