«Հրապարակ». Հանքերը գործարանի տերերի կողմից նույնպես շահագործվում են
Հայկական Մամուլ
Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հետ կապված էկոլոգիական վիճակը պայմանավորված է ոչ միայն ձկնաբուծական ապօրինի հորերի նույնքան ապօրինի ջրօգտագործման, այլեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի խնդիրներով: Մեր տեղեկություններով, գործարանի շրջակա համայնքները բողոքով դիմել են պատկան մարմիններին առ այն, որ իրենց համայնքներում գտնվող հանքերը գործարանի տերերի կողմից նույնպես շահագործվում են, ինչի թույլտվությունը վերջիններս չունեն, եւ խնդրել են կանխել այդ գործընթացը:
Հիշեցնենք, որ մարզում ջրօգտագործման ապօրինությունների առնչությամբ երկու քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն: Չի բացառվում, որ համայնքների բողոքի վրա եւս մեկ գործ հարուցվի: Համենայնդեպս, համայնքները պատրաստվում են դիմել նաեւ դատախազություն: Երեկ խնդրո առնչությամբ փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի դիրքորոշումը, բայց նա, ինչպես միշտ, չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու