«Հրապարակ». Այսօրվա հանրահավաքին բավականին լավ են նախապատրաստվել
Հայկական Մամուլ
Այսօր, ժամը 14-ին Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնությունն ընդդեմ կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի հանրահավաք եւ երթ է անելու: Հանրահավաքին կմասնակցեն չորս ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»: Մեր տեղեկություններով, ելույթ են ունենալու «Դեմ եմ»-ի ներկայացուցիչները, ԲՀԿ-ից խոսելու է Վահան Բաբայանը, ՀԱԿ-ից՝ Հրանտ Բագրատյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը: Խոսելու են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը:
Չնայած պայքարողների ճամբարում ամեն ինչ անամպ չէ, բայց հանրահավաքին բավականին լավ նախապատրաստվել են, եւ, ըստ ամենայնի, բավականին մեծ բազմություն կհավաքվի: Այս հանրահավաքից եւ հետագա մի քանի օրվա պայքարի ակտիվությունից է նաեւ կախված, թե Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի մարտի 28-ի նիստում՝ ամբողջությամբ կմերժի՞ հայցը, թե՞ մասնակի զիջումների կգնա:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու