«Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանն առ այսօր հացադուլ է հայտարարել նիհարելու համար
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ըստ էության, ուշագրավ բացահայտում է արել. պարզվում է՝ նա առ այսօր հացադուլ հայտարարել է ոչ թե քաղաքական, այլ՝ անձնական նկատառումներից ելնելով, նիհարելու համար: «Նայելով իմ քաշին՝ շատերն են ասում, որ հացադուլի ժամանակը հասունացել է, Արմենուհին համաձայն չէ միայն: Ոչ մի բան բացառված չէ»,-երեկ ասել է նա:
Իսկ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան Ր.Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե ինչու նախորդ տարվա ապրիլի 9-ին ինքը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու: ««Սերժիկ հեռացիր» գոչյունների ներքո մենք շարժվեցինք այդ հոգեհանգիստը կատարելու Ծիծեռնակաբերդում: Դրանից հետո էլ Հայաստանի ոստիկանապետը որոշեց միանալ մեզ»,-ասաց նա:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու