«Հրապարակ». Յուրի Վարդանյանը նոր «մշակույթ է» ներդրել սպորտդպրոցներում
Հայկական Մամուլ
Վերջին շրջանում երեւանյան սպորտդպրոցներում լուրեր էին շրջանառվում, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նոր «մշակույթ է» ներդրել սպորտդպրոցներում: Սպորտդպրոցների ղեկավարությունից պահանջել է, որ ամսական 100 հազար դրամ փոխանցեն նախարարություն:
Ըստ սպորտդպրոցների աշխատակիցների, ինչ-որ ֆոնդի է ուղարկվում այդ գումարը, բայց ոչ թե փոխանցման ճանապարհով, այլ՝ առձեռն: Տեղեկությունների իսկությունը փորձեցինք ճշտել նախարարությունից: Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Անուշ Չիթչյանը մեզ հետ զրույցում հերքեց նման մուտքերի մասին տարածված տեղեկությունը, ավելին՝ մեր թերթի միջոցով հորդորեց, որ եթե սպորտդպրոցների աշխատակիցները նման փաստեր ունեն՝ իրենց փոխանցեն:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու