«Ռեալը» լավագույն մրցակիցն է, որը կարող էր մեզ բաժին հասնել. Կել
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Սեբաստիան Կելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ խաղին:
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին Մադրիդում, պատասխան խաղը ապրիլի 8-ին՝ Դորտմունդում:
«Ռեալը» լավագույն մրցակիցն է, որը կարող էր մեզ բաժին հասնել: Այն բանից հետո, երբ անցած տարի մենք նրանց դուրս թողեցինք պայքարից, մադրիդցիները ռևանշի են ցանկանում հասնել: Այս տարի նրանք մի փոքր ուժեղ են: Կարծում եմ` այն որ առաջին խաղին հյուրի կարգավիճակով ենք լինելու, մեզ մի փոքր առավելություն է տալիս: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում թույլ մրցակիցներ չեն լինում»,-ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու