Մենք խնդիր ենք դնում ազատագրել Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը. Ժիրայր Սեֆիլյան
Քաղաքական
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Դ!եմ եմ» նախաձեռնության հանրահավաքն` ըննդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների:
Հանրահավաքի մասնակիցները դրոշներն ու պաստառները խոնարհած` մեկ րոպե լռությամբ հարգեցին քանդակագործ Արա Շիրազի հիշատակը:
Ելույթով հանդես եկան «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներ Կարեն Հովհաննիսյանը և Հայկ Ավետիսյանը:
Ելույթ ունեցողների թվում էր նաև Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ում ներկայացրին որպես Հայաստանի «Հպարտ քաղաքացի»:
Վերջինս նշեց, որ ինչպես տարիներ առաջ պայքար են մղել և ազատագրել մեր հողերն Ադրբեջանից, այսօր էլ պայքարում են, որ ազատագրենք Երևան ու Հայաստանի Հանրապետությունը. «Մենք խնդիր ենք դնում ազատագրել Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը: Այս շարժումը լոկ նյութական կորուստների կանխման խնդիր չի դրել իր առաջ»,-ասաց Սեֆիլյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու