Շումախերը նիհարել է շուրջ 20 կգ-ով
Սպորտ
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ով լեռնադահուկ վարելու ընթացքում վայր էր ընկել և գտնվում է կոմայի մեջ, քաշի կորուստ է ունեցել: Bild հանդեսի փոխանցմամբ` գերմանացի ավտոարշավորդը կորցրել է իր քաշի 25 տոկոսը` 83 օրվա ընթացքում կշռելով ընդամենը 55 կգ:
Բժիշկ Կուրտ Դիմի վստահեցմամբ` կոմայի մեջ գտնվող հիվանդների նիհարելը սովորական դրսևորում է, սակայն Շումախերի համար 20 կգ քաշ կորցնելը շատ է, ինչը խոսում է նրա մկանների դեգրադացման մասին: Շումախերը դեկտեմբերի 29-ին դահուկ վարելու ընթացքում ընկել էր և գլուխը հարվածել քարին, ինչից հետո նրան տեղափոխել էին հիվանդանոց: Ներկա դրությամբ նրա հարազատներն ընդգծում են ավտոարշավորդի առողջական վիճակի որոշակի բարելավման մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու