Երգչուհի Շակիրան դարձել է ամենահանրահայտ աստղը Facebook-ում
Այլ
Երգչուհի Շակիրան դարձել է ամենահանրահայտ աստղը Facebook-ում: Կայքի վիճակագրության համաձայն` երգչուհու էջը հավանել է ավելի քան 86 միլիոն օգտատեր, ինչը 2 միլիոնով ավելի է արևմտյան հանրահայտ երգչուհի Ռիհաննայի արդյունքից: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Շակիրան մեկնաբանել է այս իրադարձությունը իր անձնական էջում` գրելով. «Ինձ հենց նոր տեղեկացրել են, որ ես Facebook-ում ունեմ ամենաշատ ընկերներն աշխարհում և ես մինչ հիմա չեմ հավատում դրան»:
Այս նորությունը գրեթե համընկել է երգչուհու թողարկած նոր ալբոմի հետ, որը, իր խոսքերով, բավական ազնիվ է և անկեղծ: Սկավառակում տեղ է գտել 15 երգ, որոնց շարքում կան ստեղծագործություններ` նվիրված վերջինիս ամուսնուն` Ժերար Պիկեին, և որդուն` Միլանին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու