Խաղն ընթացավ մեր սցենարով. Յուրգեն Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկրի առաջնության 26-րդ տուրում «Հանովերի» նկատմամբ (3:0) տարած հաղթանակից հետո նշել է, որ բավականին բարդ հանդիպում էր: Նրա խոսքով, սակայն, խաղն ընթացել է դորտմունդցիների սցենարով.
«Չնայած խոշոր հաշվին՝ հանդիպումն այդքան էլ հեշտ չէր: Մենք ստիպված եղանք շատ աշխատել: Մրցակցին հաջողվում էր պայքար մղել: Լավ է, սակայն, որ «Բորուսիային» հաջողվում էր վերահսկել հանդիպման ընթացքը: Խաղն ընթացավ մեր սցենարով»,-Կլոպի խոսքը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու